Yerevannews.am-ը գրում է.

Վրաստանի մաքսային գործիչները «Սադախլո» մաքսային-անցումային կետում մարիխուանա են հայտնաբերել Հայաստանի քաղաքացուհու մոտ, ով երեխայի հետ պատրաստվել է անցնել հայ-վրացական սահմանը: Այս մասին հայտնում է Новости Грузия-ն՝ հղում կատարելով Վրաստանի ֆինանսների նախարարության եկոամուտների ծառայությանը: «Մաքսային սպան ստուգման ժամանակ երեխայի տաբատի և կնոջ վերարկուի գրպաններում հայտնաբերել է թմրամիջոց՝ մարիխուանա 51 գրամ ընդհանուր քաշով»,- նշվում է հաղորդագրության մեջ: Եկամուտների ծառայության տվյալներով Հայաստանի քաղաքացուհին ձերբակալվել է նոյեմբերի 4-ին: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել