Խոզերը, թերևս, ամենավատ համբավն ունեն ամբողջ կենդանական աշխարհում: Մենք սովոր ենք ասոցացնել նրանց անփութության, շատակերության և անմաքրասիրության հետ: Սակայն այս կենդանիները բազմաթիվ հետաքրքիր ունակություններ ունեն, որոնց մասին մեզանից շատերն անգամ պատկերացում չունեն:

10 удивительных фактов о свиньях

Պարզվում է, աշխարհում գոյություն ունի խոզերի մի ամբողջ կղզի, որը կոչվում է «Սաու» և այն միայն վերջերս էր հայտնաբերվել՝ 2009թ.-ին: Այն գնտվում է Բահամյան կղզիներում: Կղզին ուղղակի հրաշալի վայր է խոզերի անհոգ կյանքի համար, որոնք ամբողջ օրը շրջում են լողափով:

10 удивительных фактов о свиньях

Խոզերը բավականին խելացի կենդանիներ են. հատուկ թեստավորումը ցույց տվեց, որ ինտելեկտի մակարդակով նրանք զբաղեցնում են 4-րդ տեղը` մարդուց, դելֆինից և կապիկից հետո: Նրանք նույնիսկ վիդեոխաղեր են խաղում. կարողանում են օգտվել խաղային վահանակից իրենց քթի միջոցով:

10 удивительных фактов о свиньях

Բեկոնը մսամթերք է` պատրաստված խոզի մսից: Բրիտանացի գիտնականները համարում են, որ այն գինարբուքից հետո սթափվելու լավագույն միջոցն է: Ալկոհոլը հյուծում է ուղեղը, իսկ բեկոնը խթանում է նրա աշխատանքը:

10 удивительных фактов о свиньях

Զարմանալի է, բայց դաջվածքների արվեստի մեջ հմտանալու համար խոզի մաշկը իդեալական նյութ է: Բելգիացի նկարիչ Վիմ Դելվուան խոզերի վրա դաջվածքներ է անում: Սակայն նրա գործունեությունը կարելի է տարբեր կերպ գնահատել՝ արվեստ կամ դաժան վերաբերմունք կենդանիների հանդեպ:

10 удивительных фактов о свиньях

Հին Հնդկաստանում փղերին բանակում էին օգտագործում՝ հիմնականում հեծելազորի դեմ: Մեկ անգամ նկատվել էին, որ այդ հսկաները չափազանց վախենում են խոզերի ճիչերից: Դրանից հետո փղերին սկսեցին պահել խոզերի հետ միասին, որպեսզի նրանք սովոր լինեն այդ ձայներին և այլևս չվախենան:

10 удивительных фактов о свиньях

Խոզն անատոմիական կառուցվածքով նման է մարդուն: Եվ իզուր չէ, որ լյարդի, երիկամների, փայծաղի և նույնիսկ սրտի փոխպատվաստման համար օգտագործում են հենց այս կենդանու օրգանները: Ներկայումս բժշկական պրակտիկայի համաձայն` խոզերից վերցրած սրտային փականների փոխպատվաստումը փրկում է բազմաթիվ մարդկանց կյանքեր, իսկ ենթաստամոքսային գեղձի բջիջների փոխպատվաստումը կարող է փրկել շաքարախտով հիվանդների կյանքը:

10 удивительных фактов о свиньях

Նախկինում խոզերի վրա որսի էին գնում «կատահուլա» շան ցեղատեսակի հետ միասին: Այս շները մինչ օրս հսկում են ֆերմաները և որսի են գնում վայրի խոզերի վրա:

10 удивительных фактов о свиньях

Կանզիրը 2 խոզերից մեկն էր, որին Չինաստան էին բերել 2002թ.-ին: Նա ապրում էր գազանանոցում: 9 տարիների ընթացքում խոզը ինքնակամ դուրս չէր գալիս իր բետոնե տնակից և գազանանոցի աշխատակիցները ստիպված էին փայտերով նրան դուրս հրել, որպեսզի նա դուրս գա իր համար սովորական միջավայր և զբոսնի:

10 удивительных фактов о свиньях

Մսագործ Ուիլյամ ֆոն Շնայդաուն կերակրում էր իր խոզերին կանեփով և հավաստիացնում էր, որ այն բարձրացնում էր մսի որակը:

10 удивительных фактов о свиньях

Խոզերը կարող են ուտել ամեն ինչ, նույնիսկ միմյանց: Իսկ որոշները դեմ չեն անգամ մարդկային միսը համտեսել:

 10 удивительных фактов о свиньях

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել