Aysor.am-ը գրում է.

Վ. Պետրոսյանին հիվանդանոցից հետո տեղափոխել են քրոջ բնակարան, քանի որ նա նորմալ քայլել, խոսել և ինքնուրույն ուտել առայժմ չի կարող: Նրան քույրն էր խնամում: ԳԱԼԱ-ն նրա քրոջից՝ Աշխենից փորձել է տեղեկանալ, թե հավաստի՞ են արդյոք այն լուրերը, որ Վ. Պետրոսյանին ձերբակալում են: Քույրը՝ Աշխենը, չհերքեց տեղեկությունը, միաժամանակ փոխանցեց, որ եղբոր առողջական վիճակը կտրուկ վատացել է և ստիպված են եղել բժիշկ հրավիրել.

«Երեկ էլ այդպես եղավ, այսօր էլ, նա հիմա շատ վատ է զգում իրեն, շտապ օգնության բրիգադը այս պահին մեր տանն է և փորձում են օգնել Վարդանին...միայն այսքանը կարող եմ ասել»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել