1in.am-ը գրում է.

Գազայի հատվածի կառավարությունը հայտարարել է դպրոցական ծրագրում առարկաների ներմուծման մասին, որոնք «Իսրայելի նկատմամբ դիմակայություն» կսովորեցնեն: Այս մասին հայտնում է France-Presse գործակալությունը:

Ինչպես հայտարարել է տարածաշրջանի կրթության նախարար Մուետասեմ Ալ-Մինաուին, նոր առարկաները աշակերտներին պետք է ցույց տան թշնամու հետ հանդիպմանն արդյունավետորեն նախապատրաստվելու կարևորությունը: 

Գործակալության փոխանցմամբ՝ նյութերում պատմվում է 2008-2009 թվականների ձմռանը և 2012-ի նոյեմբերին Գազայի հատվածի վրա իսրայելական հարձակումների մասին: Որպես պատկերազարդում՝ կիրառվում են զոհված պաղեստինցիների և հրթիռակոծումներից ավերված շենքերի պատկերները: 

Ալ-Մինաուիի խոսքով՝ հակաիսրայելական առարկաները կհայտնվեն միջնակարգ դպրոցի ծրագրում:

Գործակալությունը նշում է, որ ավելի վաղ ՀԱՄԱՍ շարժումը Գազայում գործարկել էր ավագ դպրոցի աշակերտների համար բազային ռազմական նախապատրաստության փորձնական ծրագիր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել