Շանթ Հարությունյանի կատարածը հեղափոխություն անելու փորձ չէր: Այստեղ տեղին է ասել հետևյալը. «Հեղափոխությունը պոռնիկ չէ, որ ով ցանկանա, նա էլ անի»:
Շանթը ՀՀ քաղաքացի է, որի համբերության բաժակը լցվել էր, և որը փոփոխություն էր ուզում: Փողոցում խոսացողներն այս իրավիճակին ասում են. «Նիդառազումեննի մոմենտ»:
Այսինքն, Շանթը և՛ ճիշտ է, և՛ սխալ:
Շանթը ճիշտ է, քանի որ Հայաստանն այլևս կործանման եզրին էլ չէ, Հայաստանն այլևս ընդունակ չէ իր քաղաքացիներին պահել: Շանթը ճիշտ է, որ երկրում փոփոխություններ են անհրաժեշտ, և Շանթը ճիշտ է, քանի որ տասը քաղաքացուց ինը մտածում են. «Բան անեմ, տենամ ինչ ա, ես դուրս եմ գնում, ստեղ չեն թողում մարդ տուն պահի»:
Շանթը ճիշտ է, քանի որ կա համատարած աղքատություն, կա կամայական արդարադատություն, կա կապիտալի թալան, չկա միջին խավ, կան մի քանի տերեր և կա աղքատ խավ: Շանթը ճիշտ է, քանի որ մի Լֆիկ Սամո այսօր թքած ունի երկրի նախագահի ինստիտուտի էլ, Ազգային ժողովի էլ, էլ չեմ ասում մնացած օղակների վրա: Շանթը ճիշտ է, երբ ասում է, որ մենք դառնում ենք ռսի ճորտ: Մի խոսքով, Շանթի մտահոգությունները կիսում եմ:
Բայց այն, ինչ տեղի ունեցավ երեկ, դա արդեն չունի ոչ մի բացատրություն: Շատերը ինձ կմեղադրեն, թե ես միայն ստատուս գրելուց բացի, այլ բան չեմ անում, դրա համար էլ տաք-տաք խոսում եմ, բայց կասեմ իմ կարծիքը:
Երեկվա իրադարձությունը ոչ թե հեղափոխության փորձ էր, ոչ թե հեղափոխություն, այլ պարզապես խուլիգանություն: Հեղափոխական ոչ մի ալիք չկար, որովհետև 100 հոգով կամ 1000 հոգով հեղափոխություն չեն անում:
Իսկ ոստիկաններին վիրավորելու փաստով կասեմ, որ նրանք էլ են հայ, նրանք էլ են քաղաքացի, նրանք էլ են եղբայր ու ծնող, նաև զավակ ու նաև մարդ:
Մարդը մնում է մարդ՝ անկախ նրանից՝ ոստիկան է թե կոշկակար:
Ժողովրդավարության ձգտող և ոչ մի լիդեր կամ, քաղաքական սուբյեկտ, վառելու ջարդելու, փշրելու, սպանելու կոչ չի անում: Ժողովրդավարության ձգտող հեղափոխականը բոզեր ու գյոթեր չի ասում, և հանուն ժողովրդավարության ձգտողը ինքնաշեն պայթուցիկներ չի տրաքացնում, ոչ էլ բենզինով շշեր է վերցնում: Դրա համար եմ ասում, սա պարզապես խուլիգանություն էր, մի քանի արարով:
Ի՞նչ կլինի այս ամենից հետո. Շանթը ու ևս մի քանի հոգի կդատապարտվեն, նաև կկոչվեն «հերոսներ» (մեր հասարակությունը սիրում է հերոսացնել գրեթե բոլորին), իսկ երկիրը կմնա նույն վիճակում, ինչպիսին եղել է:
Այս ամենը պետք է պարզապես դաս լինի իշխանություններին: Ժողովուրդն այլևս չի կարողանում ապրել: Կա՛մ աշխատեք, կա՛մ հեռացեք. թող նորերը գան:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/harutyun.mkrtchian/posts/3454384293720?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել