Լինում են դեպքեր, երբ առաջին բուժօգնության ուշանալը ողբերգական ավարտի կարող է հանգեցնել: Դա կարող է պատահել  յուրաքանչուրի հետ: Այսօր կխոսենք դրանցից մեկի գլխուղեղի կաթվածի (ինսուլտ) մասին: Եթե իմանաք որոնք են ինսուլտի նախանշանները` հնարավոր է կարողանաք փրկել հիվանդին, քանի որ այստեղ ժամանակը կարող է ճակատագրական դեր ունենալ:  Ձեզանից 1 րոպե կպահանջվի սա կարդալու համար:

 

Նեյրովիրաբույժներն ասում են, որ, եթե նրանք նոպայից հետո առաջին 3 ժամվա մեջ հասնում են ինսուլտի զոհին, ապա դրա հետևանքները կարող են վերացվել: Դա հնարավոր է, եթե առաջին 3 ժամվա մեջ հաստատվի այդ դիագնոզը և սկսվի բուժումը, որը իհարկե հեշտ գործ չէ:

Ինսուլտը ճանաչելոււ համար 4 քայլ գոյություն ունի:
 
-խնդրիր, որ մարդը ժպտա (նա  դա չի կարող անել)
 
-խնդրիր, որ ասի մի պարզ նախադասություն (օրինակ. «Այսօր լավ եղանակ է») 

-խնդրիր, որ երկու ձեռքը միաժամանակ վեր բարձրացնի (չի կարողանա կամ լրիվ չի կարողանա բարձրացնել) 
 
-խնդրիր` դուրս հանի լեզուն (եթե լեզուն ուղիղ դիրքի չէ` այլ ոլորված` դա նույնպես նշան է) 
 
Եթե նշվածներից անգամ մեկի հետ պրոբլեմ առաջանա, անհապաղ զանգիր շտապ բուժօգնություն և հեռախոսով բացատրի նախանշանները:
Առողջ եղեք:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել