Pastinfo.am-ը գրում է

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից «Փաստինֆո»-ին տեղեկացրեցին, որ այսօր երեկոյան գանգուղեղային վնասվածքով իրենց հիվանդանոց ընդունված 16-ամյա Ալբերտ Վանիկյանի առողջությանն այս պահին վտանգ չի սպառնում:    «Երիտասարդը հետազոտվել է նեյրովիրաբույժի կողմից, վիրահատության կարիք չկա»,- մեր հարցմանն ի պատասխան ասացին «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից:   Նշենք, որ 16-ամյա երիտասարդը գանգուղեղային վնասվածքով այստեղ էր տեղափոխվել շտապ օգնության բրիգադի կողմից Մաշտոցի պողոտայից: Նախնական տեղեկություններով՝ երիտասարդը վնասվածքներ է ստացել ժամը 17:00-18:00-ն ընկած ժամանակահատվածում՝ Ազատության հրապարակին հարակից տարածքում ոստիկանների ու ցուցարարների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով:   Ի դեպ, նշենք, որ Ալբերտ Վանիկյանն այս պահին միակն է, ում վիրավորված լինելու մասին տեղեկությունը մեզ հաջողվեց ճշտել:    Հիշեցնենք, որ Ոստիկանությունն իր տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ հայտարարել էր «տուժած ոստիկանների» մասին, որոնց վերաբերյալ տեղեկատվությունը ևս առայժմ ճշտել չի հաջողվում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել