Tert.am-ը գրում է.

Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի՝ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ ընտրվելու փաստը հնարավորություն է տալիս ուշադրություն հրավիրել ու որոշակի շեշտադրումներ անել Հայոց ցեղասպանության խնդրի շուրջ: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Ժառանգություն» խմբակցության նախկին անդամ, աստվածաբան Վարդան Խաչատրյանը՝ միաժամանակ ընդգծելով, որ չի ցանկանում նշել, թե ինչ հարցեր պետք է բարձրացնի կաթողիկոսը, որպեսզի իր պատասխանն ուղղորդում չդառնա Վեհափառի գործողություններին:

 «Կապրենք, կտեսնենք: Բայց Հայոց ցեղասպանության հարցում կարելի է այնպիսի շեշտադրումներ անել, որոնք մինչև հիմա չեն եղել: Այդ առումով խիստ նպաստավոր կարող է լինել հարցի նկատմամբ միջազգային մոտեցումների տեսակետից նոր մթնոլորտի ստեղծումը, բայց՝ մեզ համար առավել նշանակություն ունեցող դիրքից»,-ասաց նա:

 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել