Հայաստանից Վրաստան արտահանվող կարտոֆիլը վարակված չի՞ եղել168.am-ը գրում է.

Նոյեմբերի 1-ին Грузия Online-ը տեղեկատվություն էր տարածել այն մասին, որ Վրաստանը Հայաստանին կվերադարձնի ներկրած 470 տոննա վարակված կարտոֆիլ: Հղում անելով Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությանը` կայքը նշել էր, որ «Սադախլո» մաքսային անցակետում բեռի նախնական զննման ժամանակ ի հայտ են եկել վնասակար միկրոօրգանիզմներով կարտոֆիլի վարակվածության նշաններ: Ըստ կայքի, կարտոֆիլի վարակված լինելը հաստատելու համար նմուշներ են ուղարկվել լաբորատորիա, ուր հաստատվել է կարտոֆիլի` վարակված լինելու հանգամանքը: Պարզվել է, որ ներկրված ողջ կարտոֆիլից 114.500 կիլոգրամը վարակված է եղել Ralstonia solanacearum-ով (փտախտ, նեխուկ), իսկ մնացյալ 356.200 կիլոգրամը՝ Schilb Perc-ով (կարտոֆիլային քաղցկեղ): Վրաստանի կառավարության հրահանգով վարակված բեռը կվերադարձվի արտահանող երկրին (Հայաստանին): Վարակված կարտոֆիլը Հայաստանից Վրաստան է բերվել հոկտեմբերի 27-31-ին՝ 20 բեռնատարով: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել