Tert.am-ը գրում է.

Հայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով այսօր Մաշտոցի պողոտայում Շանթ Հարությունյանի կազմակերպած երթին և դրա ընթացքում ոստիկանության հետ տեղի ունեցած բախումներին, որոնց հետևանքով տասնյակ ակտիվիստներ բերման ենթարկվեցին, ասաց, որ դատապարտում է ցանկացած օրինախախտում:

Ի պատասխան Tert.am-ի հարցի, թե ինչպես կգնահատի դա, Էդուարդ Շարմազանովն ասաց.«Ցանկացած օրինախախտում իմ կողմից դատապարտելի է, հանրահավաքները պետք է լինեն օրենքի սահմաններում, իսկ յուրաքանչյուր ժողովրդավարական երկրում, այդ թվում՝ Հայաստանում, ոստիկանությունը պետք է ապահովի հասարակական կարգի պահպանումը, ինչն էլ այսօր արեցին մեր ոստիկանները: Սա է մեր քաղաքական դիրքորոշումը:»

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել