Սիրել, սիրում ու սիրելու եմ Շանթի տեսակը:
Բայց, բոլոր դեպքերում, ինչ-որ բան չեմ հասկանում:
Իմ կարծիքով Շանթը պահում էր անկախության, ինքնության վեկտորը: Ազատության հրապարակում` արեւմտյան «ուկլոնով»:
Բայց դե էդ փայտերը, էդ բենզինի շշերը, էդ հանկարծահաս հեղափոխությունը, մանավանդ որ ասել էր` մեկ ամիս-քառասունհինգ օրվա մեջ է հեղափոխությւոն անելու: 
Ասել էր` Պուտինին է սպասում:
Սկզբում մտածեցի, ռուսոֆիլներին դուր չի եկել նրա` Ազատության հրապարակի «զավթումը», այն միշտ ռուսֆիլներով է հագեցած եղել, սադրեցին, օրորոցում խեղդեցին տղայի պայքարը, ինքն էլ չջոկեց, ոստիկանությունն էլ իր գործն արեց:
Ռուսաստանին պետք էր ցոյւց տալ, որ մեզանում ՄՄ-ից էնքան են դժգոհ, որ մեզանում կարող են դաշնակների նման բենզինի շշեր պայթեցնել:
Թե՞ ինչ-որ մեկին վիզ պետք էր իրավիճակ խառնել` Վիլնյուսից առաջ, ու Շանթը դա չջոկեց, գնաց իր պայքարի խեղմանը:
Հ.Գ. Սպասենք մինչեւ վաղը, կզուլալվի ամեն բան, կհասկացվի` ինչու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել