Ռաֆայել Մեհրաբյան. «Հիանալի թիմ էի ստեղծել, որի ներկայիս վիճակը բոլորդ եք տեսնում»Panorama.am-ը գրում է.

Բաքվում կայացած բռնցքամարտի աշխարհի 2011 թ. առաջնությունից հետո, որում մեր մարզիկները` գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի գլխավորությամբ, կարողացան ընդամենը 1 օլիմպիական ուղեգիր նվաճել, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան, արդյունքներից դժգոհ, չցանկացավ շարունակել աշխատանքը գլխավոր մարզչի հետ: Այժմ Մեհրաբյանը գլխավորում է բռնցքամարտի աղջիկների հավաքականը, որը 1 ամիս առաջ Ալբենայում ավարտված աշխարհի առաջնությունից կարողացավ վերադառնալ 1 արծաթե և 1 բրոնզե մեդալով:

Իհարկե, աղջիկների հաջողությունն ակնհայտ է, ինչը չի կարելի ասել տղամարդկանց հավաքականի մասին, որը Ղազախստանում ավարտված աշխարհի առաջնության մրցաշարում` Կարեն Աղամալյանի գլխավորությամբ, ոչ մի մեդալ չնվաճեց, իսկ մեր մասնակիցներից միայն մեկը` Արամ Ամիրխանյանը կարողացավ հասնել մինչև քառորդ եզրափակիչ:

Բռնցքամարտի ֆեդերացիան, սակայն, այս անգամ վերջնագիր չներկայացրեց Կարեն Աղամալյանին, ով կշարունակի գլխավորել բռնցքամարտի տղամարդկանց հավաքականը:

Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում աղջիկների հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը փաստեց, որ գոհ է իր սաների ելույթներից, որ աղջիկների հետ միասին պատրաստվում են մասնակցել մի շարք մրցաշարերի և հասնել զգալի նվաճումների:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել