168.am-ը գրում է.
Այսօր Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած բախումների հետևանքով տուժածները «Էրեբունի» և «Նաիրի» բուժկենտրոններ չեն տեղափոխվել: 168.am-ի հետ զրույցում «Էրեբունի» բուժկենտրոնի Հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Շուշան Հունանյանը տեղեկացրեց, որ իրենց մոտ տուժածներ չեն տեղափոխել: «Նաիրի» բուժկենտրոնից նույնպես ասացին, որ իրենց մոտ այդ դեպքի հետևանքով տուժածներ չկան: Ճշտելու համար, թե մասնավորապես ո՞ր բուժհաստատություններ են տեղափոխվել տուժածները՝ փորձեցինք կապ հաստատել «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանի հետ, սակայն նա անհասանելի է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://168.am/2013/11/05/296148.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել