
Footsport.am-ը գրում է.
Նոյեմբերի 5-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստում որոշում է կայացվել «Գանձասարի» և «Արարատ»ի մի քանի ֆուտբոլիստների որակազրկման մասին: «Գանձասարից» 2 խաղով որակազրկվել է Հրայր Մկոյանը, 1 խաղով` Արթուր Ավագյանը, իսկ Արմեն Տատինցյանը ստացել է 2 խաղով պայմանական պատժաչափ: Միաժամանակ ակումբը տուգանվել 150 հազար դրամով:
«Արարատ»-ից 2 խաղով որակազրկվել է Դարկո Բոնիչը, Ստեփան Ղազարյանը և Գևորգ Նռանյանը` 1-ական խաղով: Արարատցիներից 2-ական խաղով պայմանական պատժվել են Գալուստ Պետրոսյանը, Հովհաննես Գրիգորյանը և Վաչագան Կարապետյանը: Ակումբը տուգանվել է 200 հազար դրամով:
Հիշեցնենք, որ 11-րդ մրցափուլի Կապանում կայացած «Գանձասար»-«Արարատ» մրցախաղից հետո մրցակից թիմերի միջև հարաբերությունների պարզում էր սկսվել, որին մասնակցել էին երկու թիմերի ֆուտբոլիստներ: Կարգապահական կոմիտեի որոշումից կարելի է եզրակացնել, որ արարատցիներն այդ հարցում ավելի ակտիվ են գտնվել, քանի որ որակազրկված ֆուտբոլիստների քանակն ավելի մեծ է, քան «Գանձասարին»-ը, բացի այդ, «Արարատ»-ը «Գանձասարի» համեմատ ավելի մեծ դրամական տուգանքով է պատժվել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ