1in.am-ը գրում է.

Նոյեմբերի 4-ին ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները պարզել են, որ նոյեմբերի 3-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Լեռնաձոր համայնքի Անդոկովան թաղամասում` ավտոկանգառի մոտ, 1981 թ. ծնված Արթուր Ա.-ն, վիճաբանության ընթացքում, ծեծի է ենթարկել 1980 թ. ծնված Տիգրան Ս.-ին և դեմքի մասում պատճառել վնասվածք` սալջարդի տեսքով:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Արթուր Ա.-ն բերման է ենթարկվել բաժին:

Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ կատարվում է հետաքննություն:
 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել