Ես իրավաբան չեմ, ըստ այդմ՝ չեմ կարող ասել՝ հիմնավոր է, թե՞ ոչ ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանին առաջադրված մեղադրանքը։
Ինձ համար այլ բան է ակնհայտ. Վոլոդյայի արած–չարածը չէին հիշի, նրան չէին կալանավորի, կամ գոնե հիմա համաներումով ազատ կարձակեին, եթե նա չլիներ ազատամարտիկների սոցիալական շարժման առաջին գծում։
Սա վիրավորարական է, որովհետև բացահայտում է իշխանության վերաբերմունքն ազատամարտիկների, նրանց խնդիրների հանդեպ։
Ողջախոհ իշխանությունը կգտներ Վոլոդյային ազատ արձակելու իրավական մեխանիզմն և ազատամարտիկների հետ շիտակ երկխոսություն կվարեր՝ նրանց հուզող խնդիրների վերաբերյալ։
Դա է ճիշտ ճանապարհը։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/surenyants/posts/574276035955278?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



