Aysor.am-ը գրում է.

Մոսկվայում հոկտեմբերի 31-ին թանկարժեք Porsche Panamera ավտոմեքենայով վթարի պատճառ դարձած վարորդը 25-ամյա Սոֆյա Չելոյանցն է` «Լուքոյլ» ընկերության նախկին փոխնախագահ, «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի բաժնետեր Ջիվան Չելոյանցի դուստրը: Այս մասին հայտնում է Life News.ru-ն:

Ս. Չելոյանցը իր 4 մլն ռուբլին գերազանցող արժողությամբ սպորտային ավտոմեքենայով չի նկատել դիմացից ընթացող «Ժիգուլին», որը հարվածի հետևանքով գրեթե կողաշրջվել է:

Վթարի հետևանքով ոչ ոք չի տուժել, սակայն Ս. Չելոյանցը չի կարողացել բացատրել վթարի պատճառը և նրա մոտ հիսթերիա է սկսվել:

Ոստիկանները պարզել են, որ վերջին 2 տարվա ընթացքում Ս. Չելոյանցը 45 վարչական իրավախախտում է կատարել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել