Aysor.am-ը գրում է.
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, ջրագծի վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. նոյեմբերի 7-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի Շարուրի և Արարատյան փողոցների, Ներքին Չարբախ թաղամասի և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Նյութի աղբյուր՝ http://aysor.am/am/news/2013/11/05/yerevan-jur/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել