Համաներման արդյունքում ՔԿՀ-ներում ծանրաբեռնվածության մակարդակը զգալիորեն նվազել էPanorama.am-ը գրում է.

Հայաստանի արդարադատության նախարարության հրապարակած տվյալներով` նոյեմբերի 1-ի դրությամբ քրեակատարողական հիմնարկներից համաներմամբ ազատ է արձակվել 607 դատապարտյալ: Եթե հիմք ընդունենք Բանտային հետազոտությունների միջազգային կենտրոնի՝ ICPS-ի տվյալները, որոնց համաձայն 2013 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում կալանավորների ու դատապարտյալների թիվը կազմել է 4756, ապա ստացվում է, որ համաներման արդյունքում կալանավայրերի ծանրաբեռնվածությունը նվազել է մոտ 13%-ով:

Նույն աղբյուրի տվյալներով` հունվարի 1-ի դրությամբ, ՔԿՀ-ների ծանրաբեռնվածությունը եղել է 108.2% (ըստ աղբյուրի ՀՀ թվով 16 ՔԿՀ-ներում միաժամանակ հնարավոր է պահել 4395 մարդ), այսինքն` համաներման արդյունքում այդ ցուցանիշը նվազել է 100%-ի շեմից` կազմելով մոտ 95%: 

Համեմատության համար նշենք, որ հարևան Ադրբեջանում կալանավայրերիծանրաբեռնվածությունը կազմում է 146,4%. այնտեղ 25.953 անձի համար նախատեսված կալանավայրերում ընդհանուր առմամբ պահվում է 37.989 մարդ: 

Վրաստանում կալանավորների ու դատապարտյալների թիվը թեև գերազանցում է Հայաստանին` կազմելով 10.202, այդուհանդերձ ծանրաբեռնվածությունը կազմում է 41.4%, քանզի Վրաստանն ունի 25.354 մարդ պահելու հնարավորություն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել