
Footsport.am-ը գրում է.
Նոյեմբերի 4-ին Կրասնոդարում կայացած արհեստավարժ բռնցքամարտի մրցամարտում ռուսաստանցի Դավիթ Ավանեսյանը հանդիպեց արգենտինացի Կառլոս Լեոնարդո Էրրերայի հետ: Մրցամարտի 2-րդ ռաունդում կիսամիջին քաշային կարգի մեր հայրենակցի հարվածաշարից հետո արգենտինացին տապալվեց ռինգի հատակին: Սա Ավանեսյանի 10-րդ նոկաուտով հաղթանակն էր արհեստավարժ ռինգում, իսկ ընդհանուր առմամբ` 17-րդը: Այս հաղթանակը հնարավորություն տվեց Պյատիգորսկում բնակվող 25-ամյա Դավիթին նվաճել WBC Baltic – ի չեմպիոնի կոչումը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել