Lragir.am-ը գրում է.
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հրապարակել է 2013 թվականին արգելված խթանիչներ օգտագործելու համար որակազրկված ծանրորդների ցանկը: 40 մարզիկի շարքում կա 6 հայաստանցի մարզիկ, որոնցից 5-ը որակազրկված են մինչեւ 2015 թվականը, իսկ մեկը՝ որակազրկվել է ցմահ:
Ցանկում հայտնված հայաստանցի մարզիկներն են՝ Անդրանիկ կարապետյանը՝ 2013 թվականին Եվրոպայի առաջնության 4-րդ տեղն է գրավել, իսկ Աշխարհի երիտասարդների առաջնությանը դարձել է բրոնզե մեդալակիր.
Գոռ Մինասյանը՝ Աշխարհի երիտասարդների 2013 թվականի առաջնությանը դարձել է երկրորդ մրցանակակիր.
Դավիթ Գասպարյանը.
Աշոտ Բեգազյանը.
Մարգարիտա Ղազարյանը.
Նաիրա Հարությունյանը:
Նաիրա Հարությունյանը որակազրկվել է ցմահ:
Հայաստանից ավելի շատ որակազրկված ծանրորդներ ունի մեկ էլ Ղազախստանը, ըստ միջազգային ֆեդերացիայի հրապարակած ցանկի: