1in.am-ը գրում է.

Հոկտեմբերի 31-ին Ստրասբուրգում տեղի է ունեցել միջոցառում, որի շրջանակում կազմակերպվել է հայկական գինու և կոնյակի համտես: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց Զարգացման հայկական գործակալության տնօրեն Ռոբերտ Հարությունյանը: 

Նրա խոսքով՝ սա հայկական գինու և կոնյակի առաջին համտեսն էր արտասահմանում, որին մասնակցել են 11 հայկական ընկերություններ: Այժմ հայկական կողմը բանակցություններ է վարում եվրոպական 3 հյուրանոցների հետ, որոնք ցանկություն են հայտնել ձեռք բերել հայկական գինի: 

Մինչև տարեվերջ նախատեսվում է ևս 2 համտես: Մեկը տեղի կունենա Մոսկվայում՝ Ռուսաստանում հայկական օրերի շրջանակում, մյուսը՝ Շանհայում, ցուցահանդեսներից մեկի ժամանակ: Ռ. Հարությունյանի խոսքով՝ այդ վայրերի ընտրությունը պատահական չէ. հայկական գինու և կոնյակի հիմնական շուկաները հենց Ռուսաստանն ու Չինաստանն են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել