Տեսեք` ինչ է կատարվում: Երևանի քաղաքապետարանի ՀՀԿ ավագանու անդամ Մարտին Վարդազարյանը (էս դեպքում ոչինչ, բացի չինովնիկը) ասում է հետևյալը.
«Մսի գինը 3 անգամ է բարձրացել, պանրի գինը` երկու անգամ, կաթի ու ձվի գները կրկնակի աճել են, իսկ տրանսպորտի 100 դրամ սակագինը միակ սակագինն է, որը չի փոփոխվել 1994 թվականից հետո»:
Այսինքն , Վարդազարյանն ասում է, որ տրանսպորտի գնի դեմ պայքարելու փոխարեն պայքարեք մնացած բնագավառներում թանկացումների դեմ:
Տարոն Մարգարյանը սեփական օգտագործման արվեստագետների միջոցով փորձում է կռիվ գցել հասարակության և օլիգարխիայի մեջ:
Տարոն Մարգարյանը երբեք չի ասել, որ այլ բնագավառներում ևս կան թանկացումներ, սակայն նրա ենթակա մարդիկ դա ասում են:
Մարտին Վարդազարյանին կուզեմ ասել, որ ի տարբերություն մսի, ձևի, կարագի ու յուղի, որոնք բնականաբար թանկացել են, տրանսպորտը պետության հոգածության տակ է:
Այդ նույն օլիգարխները, որոնք առանց որևէ արգելքի կարողանում են թանկացնել միսն ու ձուն, նրանք ցանկանում են հիմա էլ թանկացնել տրանսպորտը:
Մարտին Վարդազարյան, միթե դուք չեք իմանում, որ այդ տրանսպորտի գծերը այն նույն օլիգարխներինն է, որոնք թանկացնում են պարենը:
ՀԳ. Փոխանցեք ձեր ղեկավարին, որ արդեն իսկ կազմված հետազոտություն գոյություն ունի, որ տրանսպորտի թանկացումը լցնելու է հասարակության բաժակն ու հանգեցնելու է սոցիալական հեղափոխության:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/harutyun.mkrtchian/posts/3451867310797?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել