Ֆիննական Էսպոո քաղաքի երեխաներն արդեն հնարավորություն ունեն հաճախելու աշխարհի ամենագեղեցիկ դպրոցներից մեկը: Դա մի ամբողջական բազմաֆունկցիոնալ կոմպլեքս է, որ անցյալ տարի նախագծվել է VERSTAS Architects ճարտարապետական բյուրոյի կողմից և ստացել Saunalahti անվանումը:
Գրավելով 10500 մ² տարածք` այստեղ ներկայացված են տարրական և միջնակարգ դպրոցներ, նախադպրոցական բաժին, երիտասարդության տուն, թատերական սրահ, ճաշարան, գրադարան, սպորտ-դահլիճ և շատ այլ բաներ: Որոշ հաստատություններ նախատեսված են նաև բնակիչների համընդհանուր օգտագործման համար:
Նախագիծը նպատակ ունի զարգացնել երեխաների և պատանիների ստեղծագործական հատկությունները, որի համար ուսումը կատարվում է հանգիստ մթնոլորտում, իսկ գլխավոր շեշտը դրված է մշակույթի, արվեստի և ֆիզիկական հնարավորությունների վրա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել