Սովորաբար մենք կարծում ենք, թե ամեն ինչ գիտենք, երբ խոսքը գնում է սեքսի մասին, բայց դա այդքան էլ այդպես չէ:
Ահա, թե ինչ հարցերում ենք մենք` աղջիկներս, հաճախ սխալվում.
Տղամարդիկ միշտ սեքս են ցանկանում
Մարդիկ ռոբոտ չեն. սթրես, հոգնածություն, լարվածություն, այս ամենը վատ է անդրադառնում տղամարդու լիբիդոյի վրա: Թեև հիմնականում նրանց ցանկությունը ֆիզիկական հիմք ունի, բայց հոգեբանական գործոնները նույնպես կարող են իրենց ազդեցությունն ունենալ: Այնպես որ, մի շտապեք սիրելիին բժիշկների մոտ քարշ տալ, եթե նրա մոտ մեկ-երկու անգամ ոչինչ չի ստացվել: Տաք լոգանքն ու հանգստացնող մերսումը կարող են ավելի արդյունավետ լինել:
Տղամարդիկ երբեք չեն ձևացնում
Ըստ վիճակագրության տղամարդկանց միայն 47%-ն է հեշտոցային սեքսի արդյունքում հասնում օրգազմի, իսկ 3%-ը խոստովանում է, որ երբեք օրգազմ չի ապրել: Հաշվի առնելով, որ սա ցավոտ հարց է տղամարդկանց համար, թվերը կարող են ավելի մեծ լինել:
Տղամարդկանց օրգազմը միշտ ուղեցկվում է սերմնաժայթքմամբ
Հիմնականում, բայց ոչ միշտ: Երբեմն տղամարդկանց մոտ լինում է «չոր» օրգազմ: Հաշվի առնելով երկրորդ կետը` այն հեշտ է շփոթել ձևացնելու հետ:
Նախնական շոյանքները տղամարդու համար չեն
Զուտ ֆիզիկական տեսանկյունից դրանք իսկապես անհրաժեշտ չեն, բայց բոնուսը կայանում է նրանում, որ գրգռված զուգընկերուհին կարող է շատ ու շատ «երախտապարտ» լինել, իսկ դա շատ գրավիչ է հնչում:
Էրեկցիայի հետ խնդիրները խոսում են սեքսուալ բնույթի խնդիրների մասին
Ինչպես խոսեցինք սկզբում, հոգեբանական գործոնները մեծ ազդեցություն են գործում տղամարդու լիբիդոյի վրա: Տղամարդկանց 50%-ը խոստովանում է, որ կյանքում գոնե մեկ անգամ խնդիր են ունեցել էրեկցիայի հետ` լինելով բացարձակ առողջ:
Տղամարդկանց պետք են իդեալական մարմիններով կանայք
Այո, նրանք երազում են նրանց մասին, բայց տղամարդկանց մեծամասնությունը գիտակցում է, որ դա միայն գեղեցիկ պատկեր է և այդքան էլ չի համապատասխանում իրական կյանքին: Բացի այդ` գրավչության շատ այլ չափանիշներ կան. էլեգանտություն, հումորի զգացում, ինտելեկտ... Իսկ ներքին գեղեցկությունը տղամարդկանց համար շատ ավելի կարևոր է, քան արտաքինը:
Տղամարդիկ ռոմանտիկ չեն
Մեր հասկացության մեջ գուցե դա այդպես է: Նա անկողինը չի լցնում վարդի թերթիկներով և մոմեր չի վառում, բայց միշտ պատրաստ է աջակցել քեզ դժվար պահին, լսել, մաքրել արցունքներդ ու գրկել` պարզապես կողքիդ լինելով: Նա քեզ համար դեղեր է բերում և թեյ է պատրաստում, երբ հիվանդ ես. մի՞թե դա ռոմանտիկ չէ: