Ասես կորել են բառերս, խոսելն արդեն անիմաստ է: Զգա՜լ է պետք, զգալ այն, ինչ դատարկ է:
-Միթե՞ չեմ կարող:
-Իհարկե կարող եմ: Կարող եմ կառուցել դատարկ . . .
-Ո՜չ ավելի լավ է լռեմ:Ավելի լավ է նայեմ աչքերիդ մեջ: Միգուցե այնտեղ գտնեմ բառերս, միգուցե գտնեմ այն բառերը, որ չկան, անէացել են` տեսնելով քո մե՜րկ հոգին:
Ինչ գեղեցիկ է, գեղեցիկ է տեսնել քո «կույս» հայացքը, որ միայն իմն են, որ միայն իմ հետ են ապրում օրերը:
Բայց, ցավոք, ես տեսնում եմ այդ կեղծ կուսությունը, և լռում ՝ դու կպատմես:
-Դու էլ ես լռում, համոզված իմ հավատի ու վստահության վրա:
Ես կգողանա՜մ ՝ կգողանամ քո հոգու մութը, և չեմ վախենա լսել ՝ դու իմը չես:
-Ես քեզ չեմ սիրում:
Երկկողմանի լռություն՝ նրա աչքերի կեղծ տխրության մեջ երևում էր քա՜ղցր ժպիտ, որ միշտ երազել եմ տեսնել: Լռությունը երկար չտևեց ՝ ափսոսանքի խոսքեր, և խաբված մարդու վիրավորանք:
Օրերն անցնում էին, և ժամանակը ստիպում էր մտածել՝ մի՞թե ես սխալվեցի,մի՞թե կորցրեցի նրան, ում համար ապրում եմ:
- Պատուհանից դուրս եմ նայում` տխուր գոռոցը ներսումս:
Մեքենա եկավ, կանգնեց և ինչ-որ մեկը գեղեցիկ կոստյումով օգնեց իջնել քեզ մեքենայից, համբուրեց և ճանապարհեց տուն:
Այդպես ընդամենը երկու օր, բայց ո՜վ գիտե, թե ինչքան ժամանակ ինձանից առաջ:
Երեկոյան նամակ եմ ստանում անծանոթ հասցեատիրոջից.
«Գեղեցիկ էր նա, գեղեցիկ էիր պահել նրան: Նա ինձ այլևս պետք չէ,վայելեցի նրան»:
Ժամեր անց նամակ նրանից.
«Դու էիր անկեղծ ինձ սիրում, գնահատում ինձ,ապրում ինձ հետ, իսկ ե՞ս. ափսոս, որ նրա փողերը գողացան ինձ, իմ հոգին:Մնաս բարով՝ ես քեզ հետ եմ այնտեղից»: