Yerevannews.am-ը գրում է.
Նոյեմբերի 4-ին, ժամը 23.59-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Հ. Ս. (ծնվ. 1977 թ.) վրաց-ռուսական սահմանը հատելիս մոլորվել է:
Ահազանգը փոխանցվել է Վրաստանի Հանրապետության ՆԳՆ ԱԻ Դեպարտամենտ և ՌԴ ԱՃԿԿ: ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի օրվա հերթապահից և Վրաստանի Հանրապետության ՆԳՆ ԱԻ Դեպարտամենտի Ինֆորմացիոն կենտրոնից տեղեկատվություն է ստացվել, որ որոնողափրկարարական աշխատանքները սկսվել են, իսկ ժամը 05.00-ին՝ լրացուցիչ ուժեր ներգրավվել աշխատանքներին:
Որոնաղափրկարարական աշխատանքները շարունակվում են և՛ Ռուսաստանի Դաշնությունում, և՛ Վրաստանի Հանրապետությունում: Դեպքի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Նյութի աղբյուր՝ http://yerevannews.am/?p=16712&l=am/qaxaqacin+molorvel+e+vrac-rusakan+sahmany+hatelis
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել