Սկսեցինք
ՀԱԿ առաջնորդ ԼՏՊ-ն` նույն ինքը Լևոն Տեր-Պետրոսյանը. ոչ տարավ-ոչ բերեց, հյուր գնաց ԱՄՆ դեսպանին: Թե ինչ են խոսել 2 տարիքով մարդիկ, դա իրենց գործն է, ու իմ կարծիքով ընդհանրապես պետք էլ չի հրապարակել նրանց խոսակցությունը: Իսկ ԱՄՆ դեսպանը արդեն կարող է անհանգստանալ կա՛մ ԱՄՆ դեսպանատունը լույս չի ունենա մոտակա օրերին, կա՛մ ԱՄՆ-ն:
Երեկ, ոմն եսիմ ով, իր ֆեյսբուքյան էջում նեոլիբերալիստական «ստատուս» էր գրել, որտեղ շատ բարձր արժեքներից էր խոսել ու կոչեր էր արել: Դե իհարկե, թուրք ընկերներին հայերի հետ համեմատելը ու նրանց ավելի բարձր գնահատելը իմ կարծիքով «ծափահարությունների» է արժանի: Մարդը ընկերասերա ու նրան խորհուրդ կտամ իր թուրք ընկերներին խնդրի, որ իրեն Թուրքիայի անձնագիր տան: Իմ համեստ կարծիքով նրա գույությունը ՀՀ-ում, որպես քաղաքացի ընդունելի չէ:
Անցնենք մեր տեղական «արտադրանքի» բարբիներին: Թե որքանով է Անժելա Մկրտչյանը բարբի, ես չգիտեմ, բայց երեկ լուրեր տարածվեցին, որ ռուսական ԶԼՄ-ներից որոշները Անժելային կոչել են «Новая Армянская барби», դե ռուսները թող ուրախանան մեր բարբիներով, իսկ ես հորդորում եմ մեր աղջիկներին, որ չկրկնօրինակեն նրան, որովհետև բնական գեղեցկությունը արհեստական բարբիությունից գնահատելի է:



