1in.am-ը գրում է.

Բլյուզ-ռոքային երգչուհի Ջենիս Ջոփլինը մահվանից ավելի քան 40 տարի անց Հոլիվուդի Փառքի ծառուղում արժանացել է աստղի: Այս մասին հայտնում է France-Presse գործակալությունը: 

Ծառուղում նրա աստղը դարձել է 2510-րդը:

Աստղի բացման արարողությանը մասնակցել են հանգուցյալ երգչուհու եղբայրն ու քույրը, ինչպես նաև քանթրի ոճի երգիչ Քրիս Քրիստոֆերսոնը՝ Me and Bobby McGee ստեղծագործության հեղինակը, որը համարվում է Ջոփլինի կատարմամբ ամենահայտնի երգը: Քրիստոֆերսոնը կատարել է Me and Bobby McGee-ի ակուստիկ տարբերակը: 

Ջոփլինը մահացել է 1970 թվականին՝ 27 տարեկանում: Պատճառը թմրանյութերի չարաշահումն էր: Իր կարիերայի ընթացքում նա հասցրել է ձայնագրել 4 ալբոմ:

Վերը նշվածից բացի՝ նրա կատարմամբ առավել հայտնի ստեղծագործություններն են Down on Me-ն, Summertime-ը, Cry Baby-ն և Mercedes Benz-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել