Հայկական «Շոուբիզնես»-ը, ինչպես բոլոր ասպարեզները, ունի իր գույներն ու գունապնակը: Շատ գույներ են ավելանում, պակասում, կրկնվում, սակայն, երբ մահացավ, համենայնդեպս ինձ համար մի կարևոր գույն` Վարդուհի Վարդանյանը, նրա գունամանը այդպես էլ դատարկ մնաց: 
Տարիներ անցան ու ես այդպես էլ չգտա հայկական երգարվեստում Վարդուհու գույնը:
Զարմանալի է, երկար ժամանակ ճանաչել մարդուն ու ընդամենը մեկ կատարումով հասկանալ, որ դա քո կորցրած գույնն է` Վարդուհու ԳՈՒՅՆԸ... Sona Rubenyan, այս աղջկան շատ սիրեցի հենց առաջին օրվանից, նրա մեջ կար մի բան, որ ձգում էր դեպի իրեն, դեպի իր ձայնը:
Երեկ «Շանթ» հեռուստաընկերության «Պրեմիերա» նախագծի շրջանակներում տեսա թե՛ հրաշալի կատարում, թե՛ ռեժիսորական փայլուն լուծումներ, թե՛ խաղ, թե՛ հուզմունք, որոնց համար շնորհակալ եմ Shant TV Network-ին:
Սոնա Ռուբենյանն ինձ համար «Աշնան սերենադ» կատարումով լցրեց Վարդուհի Վարդանյանի գունամանը:
Ես վերագտա իմ Թութուշի ԳՈՒՅՆԸ:
Շնորհակալ եմ «Շանթ», որ ինձ տվեցիր ԻՄ Սոնային:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել