1in.am-ը գրում է.

Հայտնի շոումեն Պավել Վոլյան Instagram-ի իր էջում պատմել է պոեզիայի հանդեպ իր սիրո մասին:

Պավելը խոստովանել է, որ արդեն վաղուց է բանաստեղծություններ գրում, և ներկայում ինքն արդեն բավականին նյութ ունի` փոքրիկ գրքույկ հրատարակելու համար: Բացի այդ, նա իր էջին հետևողներից խորհուրդ է հարցրել` ուր դիմել իր մտածածն իրականացնելու համար:

«Ամենակարող սոցիալական կայքե՛ր, օգնե՛ք, հուշե՛ք: Ես Պավել Վոլյան եմ, բանաստեղծություններ եմ գրում: Մի քանի տարվա ընթացքում փոքրիկ գրքույկի նյութ է հավաքվել: Ի՞նչ անեմ դրանք այժմ: Ո՞վ է կապված հրատարակչական գործի հետ: Լավ մարդկանցից ո՞վ կա այդ բիզնեսում: Խնդրում եմ խորհուրդ և պրոֆեսիոնալ կարծիք: Շնորհակալություն»,- գրել է Վոլյան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել