Pastinfo.am-ը գրում է.

Նոյեմբերի 2-ին` երեկոյան, կայազորային կլինիկական հոսպիտալից փախուստի դիմած չորս զինծառայողներին մեղադրանք չի առաջադրվել: Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը հավելելով, որ դեռ նյութեր են նախապատրաստվում:   Նշենք նաև, որ ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ չի կարծում, թե փախուստի դիմած զինծառայողները քրեական պատասխանատվության կենթարկվեն:   Հիշեցնենք, որ վերընշված օրը կայազորային կլինիկական հոսպիտալից երկու զինվորներ, որոնք գտնվել են ստացիոնար բուժման մեջ, վիճաբանություն են սկսել նույն բաժանմունքի զինվորների հետ, որը վերաճել է ծեծկռտուքի: Նրանք հարձակվել էին նաև հերթապահ բժշկի վրա, այնուհետև՝ դիմել փախուստի, որից հետո ևս երկու զինծառայող դիմել էին փախուստի:    Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, չորս զինծառայողներն էլ ետ են վերադարձվել, նրանք  հոգեբուժական բաժանմունքից են եղել: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել