1in.am-ը գրում է.

Մոդել Ադրիանա Լիման այցելել է Ֆորթ Լոդերդեյլում տեղի ունեցած զբոսանավերի խոշոր շոուին, որը սկսվել է հոկտեմբերի 31-ին և ավարտվել այսօր: Լիման 1 միլիոն դոլար է վճարել հոլանդական Zeelander 44 մոտորանավակի համար: Այս մասին գրում է Six Page-ը:

Ադրիանան միանգամից չի որոշել գնել մոտորանավակը: Ինչպես գրում է պարբերականը. «Zeelander-ի կազմակերպիչները Լիմային զբոսանավերի տերերի համար նախատեսված ընթրիքի են հրավիրել: Այնտեղ էլ նա գայթակղվել և որոշել է սեփական նավակ ձեռք բերել»:

Նշենք, որ Zeelander 44-ը Լիմայի համար Մայամի կտանեն ուղիղ մեկ շաբաթ անց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել