Tert.am-ը գրում է.
Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Շթեֆֆեն Զայբերտը հայտարարել է, որ երկրի ներքին գործերի և արտաքին գործերի նախարարությունները դեռևս 2013 թվականի հուլիսին եկել էին եզրակացության, որ Սնոուդենին ընդունելու պայմաններ չկան՝ հավելելով, որ հիմքեր չի տեսնում այդ որոշումը վերանայելու համար: Այս մասին գրում է РосБалт-ը՝ DW-ին հղումով:
Զայբերտը նաև նշել է, որ ամերիկյան հատուկ ծառայությունների գաղտնիքները բացահայտողին քաղաքական ապաստան տրամադրելու հնարավորության հարցում գերմանական կառավարությունը առաջնային է համարում դաշնային շահերը և ԱՄՆ-ի հետ հետագա հարաբերությունների կառուցումը:
Ըստ հատուկ ներկայացուցչի՝ կանցլերը պարտավոր է քաղաքացիների անձնական կյանքն ապահովել ապօրինի ոտնձգություններից, ինչի համար անհրաժեշտ է Վաշինգտոնի հետ «հստակ համաձայնագրեր» կնքել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ