Lurer.com-ը գրում է.

Դորտմունդի «Բորուսիայի» մարզչական շտաբը չի ցանկանում հրաժարվել Մարկո Ռոյսի ծառայություններից: Ռոյսի պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է 2017-ին:

Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստի պայմանագրի կետերից մեկի համաձայն` 2015-ից սկսած` նա կարող է լքել ակումբը, եթե նրա համար առաջարկվի 35 մլն եվրո: Դորտմունդյան թիմը հասկանում է, որ նման ակումբներ, հավանաբար, ի հայտ կգան: Բարդություններից խուսափելու համար Կլոպի թիմը պատրաստ է բարձրացնել Ռոյսի աշխատավարձը: Ներկայումս ֆուտբոլիստի վաստակած 4,5 մլն եվրոյի փոխարեն ակումբը պատրաստ է վճարել 6 մլն: Դրա փոխարեն` Ռոյսը պետք է հրաժարվի պայմանագրով նշված հրաժարագնի կետից:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել