Ստի՛ր, որ վաղը կլինի լավ,
ավելի լավ քան այսօր,
որ աշունը կնմանվի գարնան,
որ չի ծերանա կյանքս մեկ օրով…
Ստի՛ր, որ սերը փոխադարձ է միշտ,
որ անքնությունից տառապում է
խոսքը ճշմարտության,
ստի՛ր, որ միշտ վերադառնում է
տունը լքած երեխան:
Ստի՛ր, որ հարազատ են հրեշտակները
ու արթնացել է Աստված մեծ քնից,
ստի՛ր, որ մեզ բաժանող պատերը
մի օր կճաքեն կրքի պայթյունից:
Ստի՛ր, որ բարի կլինես վաղը,
արև կծնվի ջրափոսերից,
ստի՛ր, որ ինձ հետ խաղացած խաղդ
անմեղ կատակ էր խանդից,
զայրույթից:
Ստի՛ր, որ ամեն դռան ետևում
ծիծաղն է դարձել բնակիչ,
այսօր բարին է շրջում աշխարհում,
այսօր կարող ես ստել ամեն ինչ…
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/StepanUmar/posts/554677424605231
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել