Իհարկե այն,որ մեր երկրի տնտեսությունը հեռու է զարգացած լինելուց դա անվիճելի է, այն, որ մեր երկրում ԲՈԼՈՐՍ միաբերան ասում ենք, որ աշխատատեղ չկա դա էլ է միանշանակ, բայց երբ փորձում ես հասկանալ, թե ինչու աշխատատեղ չկա ու փորձում ես ինքդ վերլուծել իրավիճակը սեփական փորձի հիման վրա` բավական հետաքրքիր իրավիճակի ես հանդիպում: Մի դեպք պատմեմ, որ վերջերս պատահեց ինձ հետ, ասեմ, որ մոտ մեկ և կես տարի է, ինչ մեքենա եմ վարում ու քանի որ այն ռուսական արտադրության է, հաճախ առիթ եմ ունենում գնալ արհեստավորի մոտ և ահա այստեղ է, որ տարօրինակ իրավիճի ես հանդիպում: Համարյա տեխսպասարկման բոլոր կետերում գերբեռնված աշխատանք է, Հայաստանում շատանում են ավտոմեքենաները ուստի արհեստավորները միշտ աշխատանք ունեն և սկսած անվադողերի սպասարկման կետից մինչև ընթացքային (խադավոյ) մասի մասնագետները բավական լավ են վաստակում և ծանոթ ունենալը նշանակում է քո հերթի առաջ գցել:
Սա մեկ փաստ, որ անհրաժեշտ է արձանագրել, մի քանի օր առաջ ինձ ասացին, որ մեքենայիս ամորտիզացիոն մասը լիցքավորման կարիք ունի և բոլորը միաբերան ասում են, որ դրա լավագույն մասնագետը Ավանում կետ ունեցող Կարոն է, բոլորը (տարբեր քաղաքների ու բնակավայրերի մարդիկ) միաբերան տալիս են էդ արհեստավորի անունը, ում մոտ հսկայական հերթեր են: Իհարկե ես չգնացի Կարոյի մոտ, բայց ինձ մոտ մեկ հարց առաջացավ, միթե մեր երիտասարդները, երբ ասում են, գործ չկա, չեն գիտակցում, որ կարելի է արհեստ սովորել ու լավ աշխատանք գտնել, միթե չի կարելի է պետական քաղաքականություն մշակել ու դպրոցն ավարտած երիտասարդին ուղղություն ցույց տալ, թե մեր աշխատաշուկան ինչի՞ կարիք ունի Լավ միթե տարօրինակ չէ, երբ ՇԱՏ ԽԵԼՈՔ մարդկանց երկիր հռչակված Հայաստանի երիտասարդը չի ցանկանում արհեստ սովորել ու մնալ երկրում: Իրականում ավտոմեքենաների թվի ավելացումն իր հետ կարող է հսկայական աշխատատեղր ստեղծել, սկսած միջին մեծության գյուղերից, մինչև քաղաքներ:
Սա մի ուղղություն է, որ կարող է դառնալ երկրի տնտեսության շարժիչ ուժերից մեկը ուղղակի պետք է մասնագետներ պատրաստել ուղղակի պարապ մանլու ու կյանքից դժգոհելու փոխարեն հայ երիտասարդը պետք է ինքը ձգտի կայանալ ու չսպասի կողմնակի օգնության: Եզրափակելով ասածս, նշեմ, որ ամեն մարդ ինքն է իր կյանքը կառուցում, ինքն է իր ապագան կերտում, իսկ ապագան կերտելու համար պետք է գոնե ինչ որ բանի մասնագետ լինել, ԻՆՉ ՈՐ ԲԱՆԻ տղեք ջան, լիքը գործ կա, ուղղակի պետք է ձգտել ու հաստատ կգտնես, աշխատող մարդը երբեք սոված ու անփող չի մնում:



