Եկեղեցական կացարաններից մեկում սեքս-ստրուկ պահելու համար հոգևորական է ձերբակալվելLife.panorama.am-ը գրում է.

Իտալիայի ոստիկանությունը եկեղեցու ծառայողի է ձերբակալել, ով կասկածվում  է խմբակային բռնաբարության նպատակով  Նիգերիայի բնակչուհուն առևանգման մեջ:  Շուրջ երկու շաբաթ կինը գտնվել է սեքսուալ ստրկության մեջ:   Այս կերպ եկեղեցականը որոշել է «պատժել» նիգերիացուն` իր հետ սեռական կոնտակտի մեջ չմտնելու համար:   Պատանդին  գտել են Առաքելական եկեղեցու մոտ:   39-ամյա կնոջը հոսպիտալացրել են, սակայն բժիշկները վերջինիս վիճակը բավարար են  գնահատում:   Այս մասին գրում է The Roma Capitale News-ը:

Հաստատված տվյալների համաձայն` նիգերիացուն  առևանգել են այն բանից հետո, երբ  վերջինս մերժել է հոգևոր հովիվի  առաջարկը:  Հոգևորականի հետ երկու` 31 և 39 տարեկան նիգերիացի են եղել,  որոնք էլ  մասնակցել են առևանգմանը, ինչպես նաև երկու կին, որոնք հետևել են կնոջը:

Առևանգված կինը շուրջ տաս օր փակի տակ է անցկացրել:  Ողջ ընթացքում առևանգողները  կնոջը խմբակային բռնաբարության են ենթարկել:

Վերջիվերջո զոհին հաջողվել է հանցագործների  բացակայության ընթացքում հեռախոս ձեռք բերել և զանգահարել 1-33 հեռախոսահամարով:  Այնուհետև  դեպքի  վայր է ժամանել ոստիկանությունը և խուզարկություն իրականացրել եկեղեցում և  հարակից տարածքում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել