Մենք ծիծաղում ենք մահվան վրա և դեղատանը գնում ենք կիլոգրամներով հաբեր:
Մենք ասում ենք, որ կյանքը գեղեցիկ է և գնում ենք խանութ ևս մեկ շիշ օղի գնելու:
Մենք թքած ունենք հասարակական կարծիքի վրա և անընդհատ հարցնում ենք՝ Ինչպե՞ս է տեսքս:
Մենք մենություն ենք սիրում և ամուր ձեռքում ենք պահում բջջային հեռախոսը:
Մենք համոզված ենք, որ բացարձակ հանգիստ ենք և ձգվում ենք հերթական ծխախոտը վերցնելու:
Մենք չենք վստահում մարդկանց, և կիսվում ենք նրանց հետ:Մենք ապրում ենք այսօրվա օրով և պլաններ ենք գծում վաղվա մասին:
Մենք շատ ինքնաքննադատ ենք, և սիրում ենք միայն մեզ:
Մենք ատում ենք մեր կառավարությանը, և հաճույքով նշում ենք Անկախության տոնը:
Մենք ներում ենք մեր բոլոր սխալները, և ծուռ նայում այն մարդկանց, ովքեր այն թույլ են տալիս:
Մենք չենք հավատում իդեալական մարդկանց գոյությանը և ամեն օր ամբոխի մեջ փնտրում ենք մեր իդեալին:
Մենք ուզում ենք, որ մարդիկ մեզ ընկալեն այնպիսին ինչպիսին մենք կանք և ժամերով կանգնում ենք հայելու առջև:
Մենք սիրում ենք խելացի ֆրազաներ և չենք հասկանում ինքներս մեզ:
Մենք բազմաթիվ չբացահայտված տաղանդներ ունենք և ոչինչ չենք անում, որ դրանք բացահայտվեն:
Մենք ատում ենք մեր ծննդյան տարեդարձի օրերը և միշտ նշում այն:
Մենք պաշտում ենք մինչև կեսօր քնելը և զարդուցիչը դնում ենք առավոտյան ժամը 6-ի վրա:
Մենք միշտ հասնում ենք նրան, ինչ ուզում ենք և վախենում ենք ոչ մեկին պետք չգալ:
Մենք գրում ենք մեր անձնական օրագրերը և ուզում ենք, որ այն կարդացվի:
Կարելի է ուղղել թևերը և թռչել այս ամենից քամուն ընդառաջ: Սակայն մենք թևեր չունենք: Որովհետև արժանի չենք դրանց:
Ռեմեդիոս Վարո «Միգրանտներ» 1962