Իմ այս գրառմամբ բոլորովին ցանկություն չունեմ վիրավորելու հայ ազնիվ մարդկանց: Պարզապես կարող եմ միանշանակ փաստել՝ թուրք ընկերներ ունեմ, ովքեր իրենց մարդկային տեսակով անփոխարինելի են ինձ համար: 

Ես ապրում եմ Վրաստանի Շահումյանի շրջանում (Շուլավեր): Հայկական ավան, որտեղ միշտ թուրքերը շատ էժան՝ ջրի գնով ապրանքներ են վաճառում (դրանք Հայաստանում 10 անգամ թանկ են): 

Գործի բերումով առնչվում եմ թուրքերի և հայերի հետ: Չգիտեմ, միգուցե ձեզ համար տարօրինակ թվա, բայց թուրքերի նման ազնիվ գործընկերների դեռ չեմ հանդիպել. պարտաճանաչ, արդար... իսկ հայերը... ամեն քայլափոխի քեզ փորձում են քցել: 

Ես իմ գործի մեջ հայերի քցվածն եմ: Խաբում, ամեն պահի ուղեղները հարյուրի տակ աշխատում ա, թե ոնց կարա անի՝ դիմացինին քցի: Մի թուրք ընկեր ունեմ, միշտ ասում ա՝ հասկացանք քցել, բայց հայրենակցիդ քցելը ո՞րն ա: Ինչևէ, այս գրառումից հետո հնարավոր է ինձ դավաճան հանեք, բայց դե իմ թուրք ընկերները հարյուր հատ հայ արժեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել