Հայաստանում շինարարները մարզերից տեղափոխվել են Երևան. Մանուկյանի հարցերը` քաղաքաշինության նախարարինPanorama.am-ը գրում է.

«Հայաստանում շինարարները մարզերից տեղափոխվել են Երևան: Որտե՞ղ է որոշվում այս խիստ վնասակար ու հակապետական ռազմավարությունը: Գյուղերը բնակարանների կարիք ունեն, էս ներքին արտագաղթն ո՞վ է կազմակերպում»,- այսօր Ազգային ժողովում 2014 թվականի բյուջեի նախագծից քաղաքաշինության ոլորտի հատկացումների քննարկման ժամանակ նախարարից հետաքրքրվեց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

Քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը, ի պատասխան, զարմացավ պատգամավորի հարցի վրա և ասաց, որ նման հարց չպետք է տրվեր, քանի որ մարզերի համաչափ զարգացման ծրագրի շրջանակներում պետբյուջեի միջոցներով ավելի շատ շինարարություն ու հիմնանորոգում իրականացվում է մարզերում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել