
Tert.am-ը գրում է.
Սիրիան կարող է «Միջերկրական Աֆղանստան» դառնալ, եթե միջազգային հանրությունը գործողությունների չդիմի քաղաքացիական պատերազմին վերջ տալու համար։ Այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը՝ Էդինբուրգ կատարած այցի ժամանակ Guardian-ին տված հարցազրույցում:
Գյուլն աշխարհի արձագանքը «շատ հիասթափեցնող» է անվանել և ասել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արձագանքը «խայտառակություն» է:
Նա զգուշացրել է, որ լուրջ գործողությունների կդիմի, եթե հակամարտությունն անցնի 900 կմ երկարությամբ թուրք-սիրիական սահմանը:
«Բայց սա միայն Թուրքիայի և Սիրիայի միջև հարց չէ: Մենք Սիրիայի հետ կոնֆլիկտ չենք ունեցել, բայց երբ… տեղի ունեցավ Սիրիայի ժողովրդի կոտորածը, այդ ժամանակ դա դարձավ ողջ մարդկության հարցը»,- ասել է նա:
Նախագահը հավելել է, որ միջազգային հանրության «անտարբերությունը» ծայրահեղականություն է ծնում երկրում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ