Panorama.am-ը գրում է.
Սիրիայի արտգործնախարարությունը դատապարտել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիիի մեկնաբանությունները՝ կապված սիրիական հակամարտության կարգավորմանը միտված «Ժնև 2» համաժողովի անցկացման և դրա նպատակների հետ:
Գերատեսչությունում Քերիի մեկնաբանությունները որակել են որպես նախաձեռնության իրականացումը ձախողելուն միտված քայլ: Այս մասին հաղորդում է «Ալ Արաբիա» հեռուստաընկերությունը:
Ռուս-ամերիկյան ջանքերով նախապատրաստվող «Ժնև 2» համաժողովի անցկացման հստակ ժամկետները մինչ օրս չի համաձայնեցվել՝ սիրիական ընդդիմադիր խմբավորումների կողմից հանդիպմանը մասնակցելու տարաբնույթ նախապայմանների պատճառով: Օրեր առաջ Ջոն Քերին Կահիրե կատարած այցելության ժամանակ հայտարարել էր, թե համաժողովի արդյունքներով պետք է որոշվի Սիրիայում իշխանության փոխանցման հարցը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ