
Lurer.com-ը գրում է.
Այսօր Կահիրեում կսկսվեն Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսիի դեմ ցուցարարների սպանության գործով դատական լսումները. գրում է Associated Press-ը:
Ակնկալվում է, որ այն տեղի կունենա Թորա բանտային համալիրի տարածքում, ուր պահվում են «Մուսուլման եղբայրներ» շարժման շատ առաջնորդներ: Նույն այս բանտում 2 տարի անցկացրել է Եգիպտոսի մեկ այլ նախագահ Հոսնի Մուբարարքը, ում տապալել էին 2011թ. հեղափոխության արդյունքում:
Դեռևս հայտնի չէ, թե Մուրսին անձամբ ներկա գտնվելու է լսումներին, թե` ոչ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ պետության նախկին ղեկավարին դատարանի դահլիճ են բերելու ուղղաթիռով:
Նյութի աղբյուր՝ http://lurer.com/?p=120517&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել