ytHOCo84oEcFootsport.am-ը գրում է.

ՀՀ բարձրագույն խմբի 22-րդ առաջնության 1-ին շրջանի հաղթող Երեւանի «Արարատի» վերելքը 2-րդ շրջանում եւս շարունակվում է, եւ այս շրջանի անցկացրած 4 խաղերում Աբրահամ Խաշմանյանի սաները արդեն 10 միավոր (3հաղթանակ,1 ոչ-ոքի) են վաստակել: Խորհրդանշական եւ հավանաբար միաժամանակ ամենեւին էլ ոչ պատահական է, որ «Արարատի» ներկայիս սերունդը նման հաջողություն է արձանգրում, հատկապես ակումբի համար հոբելյանական ՝1973-ին կրկնակի նվաճման ՝ ԽՍՀՄ-ի չեմպիոնի եւ գավաթակրի տիտղոսներին արժանանալու հոբելյանի 40-ամյակի տարում: Դա կրկնակի ուրախալի է: Հայկական ֆուտբոլի երբեմնի դրոշակակրի համբավն ու հեղինակությունը վերականգնելու ուղին բռնած թիմը ընթացիկ մրցաշրջանում արդեն հասցրել է մի քանի փայլում արդյունքներ  գրանցել, որոնք էլ հենց նրա հետեւողաիկան առաջընթացի եւ վերելքի դինամիկայի բաղադրիչներն են:

- Հավակնում է «ագրեսիվ հյուր» մրցանակին, արտագնա 6 խաղում 14 միավոր է վաստակել (4 հաղթանակ, 2 ոչ-ոքի, 5:1), որը լավագույն ցուցանիշն է առաջնությունում: Այն դեպքում, երբ իր հարկի տակ անցկացրած 5 խաղում թիմը 10 միավոր է վաստակել:

- Հստակ եւ համերաշխ է գործում թիմի պաշտպանողական գիծը: «Արարատը» առաջնության 11 խաղում միայն 4 գոլ է ընդունել սեփական դարպասում:

- Հուսալի եւ գերազանց է հանդես գալիս դարպասապահ Ստեփան Ղազարյանը, ով 11 հանդիումներից 8-ում անառիկ է պահել իր դարպասը: Ընդ որում վերջին 6 հանդիպումներում (6-11-րդ փուլերում)` անընդմեջ: Ղազարյանին արդեն հաջողվել է 579 րոպե «չոր» պահել սեփական դարպասը: Վերջին անգամ Ղազարյանի պաշտպանած դարպասը սեպտեմբերի 14-ին 5-րդ փուլի Գյումրիում կայացած «Շիրակի» հետ խաղի (1:1) 51-րդ րոպեին կարողացել է գրավել վերջինիս ռմբարկու` Անդրանիկ Բարիկյանը:

-«Արարատն» արդեն 9 փուլ է անպարտելի է (7 հաղթանակ, 2ոչ-ոքի) եւ այդ ընթացքում վաստակել է 23 միավոր: Վերջին անգամ Խաշմանյանի սաները պարտության դառնությունը ճաշակել են օգոստոսի 17-ին՝ 2-րդ փուլի «Միկայի» հետ սեփական հարկի տակ անցկացված խաղում, երբ մրցակցին զիջել են 0:1 հաշվով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել