Aysor.am-ը գրում է.
Հոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երևան ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով հիվանդանոցում հայտնված դերասան Վարդան Պետրոսյանին դուրս են գրել: Նա ապաքինվում է:
Այս մասին Aysor.am –ին հայտնեցին «Էրեբունի» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքից:
Նշենք, որ հիվանդանոցից դուրս են գրվել նաև վթար հետևանքով տուժած Հակոբյան եղբայրները: Հիվանդանոցում շարունակում է մնալ Տաթևիկ Հակոբյանը: Նա դեռ պետք է մնա բժիշկների հսկողության տակ:
Հիշեցնենք, որ, հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած վթարի հետևանքով 7 մարդ էր տուժել: Ուղևորներից երկուսը՝ Էդգար և Էդուարդ Հակոբյանները մահացել էին:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:
Նյութի աղբյուր՝ http://aysor.am/am/news/2013/11/04/vardan-petrosyan/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել