1in.am-ը գրում է.
Դերասանուհի Պամելա Անդերսոնը կիրակի մասնակցել է Նյու Յորքի մարաթոնին, որպեսզի դրամական միջոցներ հավաքի՝ օգնելու Հայիթիի բնակիչներին՝ հայտնում է կանադական CTV հեռուստաալիքի կայքը:
Անդերսոնը սահմանված հեռավորությունը վազել է եղբոր՝ Ջերիի հետ: Հեռուստաալիքի տվյալով՝ 46-ամյա դերասանուհին վազքի ժամանակ հավաքել է 75.864 դոլար:
Դերասանուհու խոսքով՝ բոլոր միջոցներն ուղղվելու են դերասան Շոն Փենի հիմնադրած բարեգործական կազմակերպությանը, որն օգնում է 2010թ. ավերիչ երկրաշարժից տուժած Հայիթիի բնակիչներին:
Մարաթոնում վազելիս Անդերսոնը կրել է սև մարզական տաբատ ու մարզաշապիկ:
Նյու Յորքի մարաթոնը անցկացվում է 1970-ից, որը համարվում է աշխարհում խոշորագույններից մեկը: Դրան ավանդաբար մասնակցում են թե պրոֆեսիոնալներ, թե սիրողական վազքի սիրահարներ: