- Կողքիդ կանգնելը՝ ճերմակ զգեստով, տիեզերքից էլ մեծ ուրախություն է... Քոնը լինելն էլ հպարտություն է:
- -Իսկ եթե մենք բաժանվե՞նք: -Հիմարի՛կ, անգամ մտքովդ նման բան չանցկացնես: Երեխաներս քեզ «մայրիկ» են կանչելու:
- Ե՛կ ճախրենք վեր երազի թևով ու երկնքից ստանանք անսահման սեր...
- Իմ կյանք, իմ սեր ու իմ փրկություն, իմ հույսերի ծով, իմ ուրախություն, Քեզնով եմ ես ամբողջ դառնում, Քեզանից հեռու մնալ երբեք չեմ ուզում:
- Անսահման են կարոտներս, փակ աչքերով աղոթքներս լուռ Աստծուն կհասնեն, ես գիտեմ, որ Նա Քեզ կպաշտպանի, և հանգիտս շնչով կարող եմ շնչել...
- Թեկուզ շատ հեռու ես, հեռավորությունն է բաժանում մեզ, բայց մոտ ես իմ սրտին, հոգուն ու իմ կյանքն ես դու... ես ամեն վայրկյան աղոթելու եմ, որ Աստված պահապան լինի քեզ ու լուռ միշտ սիրելու եմ քեզ, իմ հույս, հավատ ու սեր...
- Գրկի՛ր ամուր, որ տաքանամ քո ջերմությամբ... միայն իմն ես, սիրում ես ինձ, և այդ մտքից ես խենթի նման սիրում եմ քեզ...
-
Սրտիցս բխող բոլոր բառերն մտքումս եմ հավաքում, բայց երբ ձայնդ եմ լսում, այդ բառերն իրենց իմաստն են կորցնում...
- Արդեն չգիտեմ էլ` ինչ բառ ընտրեմ, որ անհագ կարոտիս մասին ես այդ բառով պատմեմ...
- Դժվար է երկրորդ անգամ նույն նվիրվածությունն ունենալ այն մեկի հանդեպ, որ առաջինն արդեն իսկ քո դեմ է օգտագործել...
- Երբեմն սիրտդ բախում է շատ դռներ՝ օգնություն ակնկալելով, բայց ոչ մի դուռ չի բացվում նրա առաջ...
- Իսկապես, սիրում են նրանք, ովքեր այլևս դադարում են ընտրություն կատարել...
- Ընկերության հիմքում պետք է վստահությունն ու փոխադարձ հարգանքն անմնացորդ լինի, այլապես նման կապը ընկերություն կոչելն անիմաստ է...
- Անկեղծ, ամեն աղոթք հասնում է Աստծուն, մի օր տեսնում ենք մեր խնդրածի արդյունքը...
- Գուցե ներկայությունդ այդքան սիրել չսպիտեր քեզ, քան հիմա, որ հեռու ես ու բացայակությունդ էլ ավելի է ուժգնացնում սրտիս սերը...
- Երանի հոգիս կարողանար ճչալ և դու կհասկանայիր, թե որքան եմ կարոտել քեզ...
- Ընդամենը գրկեմ քեզ, զգամ սրտիդ զարկերը... դրանից ավել բան հարկավոր չէ ինձ երջանիկ լինելու համար...
- Իրական երջանկությունը յուրահատուկ գույն ունի, որը հատուկ է միայն երկուսի սրտերին... Սիրում եմ մեր սիրո յուրահատկությունը, մեր սիրո գույերը, երազները... սիրում եմ քեզ...
- Կյանքն էլ աստիճանի նման է, որով ուժեղները բարձրանում են, թույլերը՝ վար ընկնում...
- Զինվորին սպասելուն ուժ են տալիս նրա հետ ապրած հաճելի պահերն ու հիշողությունները... Սիրտս, հպարտությունս, իմ ուրիշ աշխարհ, ոչ մի արգելք չի կարող բաժանել մեզ, չի կարող ստիպել, որ չսիրեմ քեզ... այս հեռավորությունն էլ ստիպում է ողջ էությամբ կարոտել, բայց էությունից դուրս ու ամեն ինչից շատ սիրել քեզ... օրերը կամաց-կամաց կգլորվեն ու երջանիկ մի օր կողքիս կլինես, երջանիկ կլինենք... սիրում ու սպասում եմ քեզ, զինվորս...
Նյութի աղբյուր՝ http://heartisyoursforever.blogspot.com/2013/11/3.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել