Esem.am-ը գրում է.

«Վիտամին» ակումբի Վաչեն և լրագրող Գայանեն այսօր Աբովյանի նորակառույց՝ Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում միմյանց հավերժ սիրելու երդում տվեցին:

 

 

Սիրառատ հայացքներով զույգը եկեղեցի ժամանեց ռետրո ոճի ավտոմեքենայով: Սակայն ռետրո ոճում միայն ավտոմեքենան չէր: Ներկաներին զարմացրեցին նաև «Վիտամին» ակումբի մյուս անդամները՝ Արամ MP3-ը, Գարիկը, Արմուշը, Տիկոն և մյուսները, ում համար հատուկ դրես կոդ էր սահմանված:) Հումորիստներն ու նրանց կանայք հագնված էին ռետրո ոճում:) Վաչեն ու Գայանեն նման ցանկություն էին հայտնել, քանի որ իրենց հարսանյաց հանդեսը փորձել էին նմանեցնել ծանոթության վայրին՝ Չիկագոյին:)

 

 

Պսակադրության արարողությունից հետո վիտամինցիները, դերասան Սարգիս Գրիգորյանն ու կինը՝ Մանոն նրապսակների հետ ուղևորվեցին նկարահանման հրապարակ. պարզվում է՝ Վաչեն և Գայանեն ցանկացել են փոքրիկ ֆիլմ նկարահանել՝ որպես յուրօրինակ հուշ իրենց հարսանյաց հանդեսից:  Այժմ արդեն զույգն ու նորապսակների հարազատներն ու բարեկամները տոնում են Վաչեի և Գայանեի ամուսնությունը երևանյան ռեստորանային համալիրներից մեկում:

 

 

Նշենք, որ զույգը պահպանել էր ավանդական դարձած հասրանեկան երթուղին: Հարսին էլ դհոլ-զուռնայով էին հանել տանից:) Վաչեի և Գայանեի խաչեղբայրը՝ քավորը Վաչեի մտերիմ ընկերն է:

Ֆիլմի նկարահանման հրապարակից և ռեստորանից լուսանկարներ կհրապարակենք քիչ ավելի ուշ, այնպես որ, շարունակեք հետևել մեզ:)

 

 

ESem.am-ը շնորհավորում է նորապսակներին՝ նրանց մաղթելով հարատև սեր և անսահման երջանկություն:)

 

 

Լուսանկարները` Սրապիոն Գևորգյանի

 

 

 

 

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել