Doctors.am-ը գրում է.
Ինչպես գիտենք կանայք առավել մեծ ուշադրություն են դարձնում թվացող մանրուքներին, քան տղամարդիկ, բայց ձեզ նույնպես դուր չեր գա այն, որ գեղեցիկ հագուստի վրա հանկարծ բացահայտեք ինչ-որ բիծ, թեև ասում են թե հագուստի վրա հետքի բացակայության մեջ չի երջանկությունը, սակայն դա այդպես չէ:
Տղամարդն ինքնավստահ է միայն այն դեպքում, երբ նրա մոտ ամեն ինչ կարգին է: Դուք կարող եք կրել ամենաթանկարժեք բաճկոնը, Ձեր սանրվածքը կարող է լինել իդեալական, Ձեր մկաններին կարող է նախանձել ցանկացած սպորտսմեն, բայց եթե դուք չեք հարմարվում շրջապատում, քանի որ վստահ չեք գուլպաների թարմության վրա, ապա դա խանգարում է լինել ինքնավստահ` շրջապատում:
Խնամքն այն է երբ դուք առանց անհանգստանալու կարող եք հանել այն ամենը, ինչ կրում եք և դրանից վատ չզգաք, երբ, օրինակ, աղջկա հետ անկողնում ձեզ չեն տանջում այն հարցերը, թե արդյոք դուր է գալիս նրան ձեր քրտինքի հոտը, կամ չի հիասթափվի արդյոք ձեր ոտքերի երկար եղունգներից:
Եթե ձեր դեմքին անընդհատ առաջանում են կորյակ, ապա դուք յուղը բավականաչափ լավ չեք հանում ձեր դեմքից: Մաքրող միջոցներով լվացեք դեմքի վնասված մասերն ամեն առավոտ և երեկո: Աշխատեք չմաքրել դեմքի այն մասերը, որտեղ չկան կորեակներ, քանի որ հնարավոր է, որ այդ մասերը չոր են ու պահանջում են սնուցող քսուկներ:
Քրտինքի հոտը իմաստ չունի կոծկել ուժեղ հոտերով, միևնույն է ձեր ֆերոմոնները կհաղթեն ոչ բնական հոտերին: Ընտրեք այնպիսի հակաքրտինքային միջոց, որը կնվազեցնի քրտնարտադրությունը և միաժամանակ կվերացնի քրտնքի առաջացման հիմնական մեղավորներին` բակտերիաներին:



